Աղբի հետ պայքարում ամենից առաջ պետք է փոխել դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Այդ մասին Մոսկվա-Աստանա-Քիշնև-Երևան-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի գեոքիմիայի ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը: «Եթե հասարակությունը փոխի իր վերաբերմունքը խնդրի հանդեպ, դա զգալիորեն կնպաստի դրա լուծմանը: Աղբի խնդիրը պետք է արտացոլվի նաև օրենսդրությունում, բայց համապատասխան օրենքների առկայությունը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է: Այդ օրենքները պետք է ընդունվեն, պետք է գործեն, որպեսզի նպաստեն շրջակա միջավայրի մաքրմանը: Հաճախ մենք չենք պահանջում, որպեսզի օրենքներին հետևեն»,- նշել է նա:
Հատկապես վտանգավոր թափոնների շարքում փորձագետը նշել է քիմիական և հանքավայրերի շահագործման թափոնները: Նրա խոսքով, շրջակա միջավայրին հսկայական վնաս են հասցնում նաև անտառահատումը և կանաչ տարածքների կրճատումը:






