2012թ. սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ երրորդ թողարկման` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ պարտատոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Արմենիա» ԲԲԸ համակարգի միջոցով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:






