AM
19 Սեպտեմբեր 2012 - 11:12 AMT

ՀԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքն ամենամյա պլանային վերանորոգման կապակցությամբ

ՀԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքն ամենամյա պլանային վերանորոգման կապակցությամբ: Ինչպես ասվում է էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ, վերանորոգումը կտևի 88 օր:

Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: