AM
20 Սեպտեմբեր 2012 - 09:45 AMT

2012թ. օգոստոսին տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը Հայաստանում կազմել է 8 տոկոս

2012թ. օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 8 տոկոս: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը, 2012թ օգոստոսին հուլիսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 21 տոկոսով: Միաժամանակ 2012. հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,3 տոկոսով:

2012թ օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 2,5 տոկոսով, ընդ որում, ամսական կտրվածքով գրանցվել է 0,4 տոկոս դեֆլյացիա: Միաժամանակ հունվար-օգոստոսին 2011թ. նույն ժամանակահատվածի համամետ գնաճը կազմել է 2,2 տոկոս:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:

2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ ինֆլյացիան` 4±1,5 տոկոսի: