AM
22 Սեպտեմբեր 2012 - 10:37 AMT

Աննախադեպ չարաշահումներ են հայտնաբերվել մանկապարտեզներում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:

Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:

Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ նիստում: