Ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է StartUp Cup բիզնես առաջնությունը:
Այն նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար:
Ինչպես բացման խոսքում ասաց Հայաստանում StartUp Cup-ի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը, StartUp Cup-ն այն հաջողության օղակն է, որով ցանկացած մարդ, ով ունի երազանք, բիզնես ծրագիր կարող է կյանքի կոչել. «Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ձեռներեցների համար նախատեսված են դրամական պարգևատրումներ, որոնք կնպաստեն նրանց ապագա բիզնեսի հիմնադրմանը»:
Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկայի փորձառու մասնագետները:
Առաջնության առաջին փուլի Build-A-Business Weekend-ի ընթացքում, որը կտևի սեպտեմբերի 22–23-ը, կմշակվեն և կքննարկվեն գործող բիզնես մոդելները և կիրականցվի վերապատրաստում մասնագետների կողմից: Միջոցառման ավարտին տասներկու լավագույն նախագծերը կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին: