AM
22 September 2012 - 13:18 AMT

Արևմտյան հրատարակությունները iPhone 5-ը ճանաչել են ամենաարագ գործող սմարթֆոնը

Apple-ի նոր iPhone 5 սմարթֆոնը, որի վաճառքը սկսվել է ուրբաթ օրը, արևմտյան հրատարակությունների համաձայն դարձել է ամենաարտադրողական սարքն իր նմանների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

AnandTech կայքի թեստերի համաձայն, iPhone-ի նոր մոդելն ավելի արագ է աշխատում Android պլատֆորմի բազայի վրա աշխատող այլ սարքերից:

Նման արդյունքներ են ստացել PC Magazine կայքի լրագրողները, որոնք iPhone 5-ը համեմատել են Samsung Galaxy S III-ի և Motorola Droid Razr M-ի հետ:

iPhone 4S նախորդ մոդելի համեմատ iPhone 5-ի արագության միջին աճը, թեստերի համաձայն, կազմել է ավելի քան 100 տոկոս, ինչը համապատասխանում է Apple-ի ներկայացուցիչների խոստումներին, ովքեր հավաստիացնում էին, որ նոր սմարթֆոնը նախորդից 2 անգամ արագ կաշխատի: