AM
24 Սեպտեմբեր 2012 - 06:32 AMT

Ֆրանսիայի վարչապետը կարծում է, որ Հունաստանին պետք է ժամանակ տալ ճգնաժամը հաղթահարելու համար

Հունաստանին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել` ճգնաժամի ծանր շրջանը հաղթահարելու և սեփական ֆինանսական համակարգը բարելավելու համար: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն, հաղորդում է France 24-ը: «Հունաստանի ելքը եվրագոտուց չպետք է ճգնաժամի հաղթահարման լուծում լինի: Ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ մենք կարող ենք Աթենքին տրամադրել ավելի շատ ժամանակ` սև գիծը հաղթահարելու համար»,-ընդգծել է Ժան-Մարկ Էրոն:

Կառավարության ղեկավարը հաղորդել է, որ օգոստոսի վերջին տեղի է ունեցել հույն սոցիալիստների առաջնորդ Եվանգելոս Վենիզելոսի հետ հանդիպումը, հաղորդում է ՌԲԿ-ն: