AM
5 March 2003 - 20:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի նախատեսում հանդիպել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանը: Նշենք, որ Պիտեր Այքերն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահի մեկ այլ թեկնածու` Ստեփան Դեմիրճյանի հետ: