Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0.06 տոկոսով՝ մինչև 407.47 դրամ: Մեկ շաբաթում սակարկությունների ծավալը կազմել է 19.395 մլն դոլար, ինչը 10.51 տոկոսով ավել է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.19 կետով և շաբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, կազմել 408.08 դրամ: Հայաստանի արժութային շուկայում կայուն իրավիճակը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտասահմանյան արժույթի պահպանվող պահանջարկով ուժեղացող դևալվացիոն տրամադրությունների ֆոնին:
«Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի քիչ բարձրանալ»,- կարծում են FOREX CLUB-ում:
Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման հետ կապված էյֆորիայով: FOREX միջազգային արժույթային շուկայում դոլարի ենթադրվող չափավոր աճը կնպաստի դրան: Դրա հետ կապված, գալիք շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 407.0-411.0 դրամի սահմաններում:






