Սեպտեմբերի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 5,8 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 405,84 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,50 դրամ:
Միաժամանակ, սեպտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,73 դրամ, սեպտեմբերի 24-ի դրությամբ ավելանալով 0,45 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,52 դրամ` կրճատվելով 1,15 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,07 կետով` 13,09 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը:






