AM
26 Սեպտեմբեր 2012 - 09:52 AMT

Ճապոնական Toyota, Nissan և Honda կորպորացիաները կրճատում են չինական շուկայի համար արտադրությունը

Ճապոնական խոշոր Toyota Motor Corporation, Nissan Motor и Honda Motor Co. կորպորացիաները կրճատում են ավտոմեքենաների արտադրությունը չինական շուկայի համար, գրում է ճապոնական մամուլը:

Զանգվածային հակաճապոնական ցույցերից հետո, որոնք տևել են Չինաստանում ավելի քան մեկ շաբաթ, ճապոնական արտադրության մեքենաների պահանջարկը զգալիորեն նվազել է: Միայն օգոստոսին Toyota-ն և Nissan-ը վաճառել են պլանավորածից 20 հազարով քիչ ավտոմեքենա:

ՉԺՀ-ի շատ ձեռնարկություններում, որտեղ ավտոմեքենաները հավաքվում են շուրջօրյա, Toyota-ն և Nissan-ը թողել են միայն ցերեկային հերթափոխը: «Հոնդա» ընկերության ղեկավարությունը նույնպես մտածում է նման միջոցի մասին:

Երեքշաբթի օրը ճապոնական Toyota կոնցեռնն արդեն հայտարարել է չինական շուկայի համար ավտոմեքենաների արտադրությունը կրճատելու պլանների մասին: