Տեղական ժամանակով 16:00-ի դրությամբ Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 153 148 ընտրող, որը կազմում է ընտրազանգվածի 49,5 %-ը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը, Երեւանում քվեարկել է 344 075 մարդ (46,1%): Հանրապետության մարզերում իրադրությունը հետեւյալն է. Արագածոտնում` 41 610 (43,9%), Արարատում` 102 410 (55,3%), Արմավիրում` 103 048 (50,2%), Գեղարքունիքում` 94 801 (55,7%), Լոռիում` 114 068 (47,7%), Կոտայքում` 102556 (48,5%), Շիրակում` 98439 (46,8%), Սյունիքում` 74372 (59,4%), Վայոց Ձորում` 20 756 (55,8%) եւ Տավուշում` 54 734 (59,3%): Գ. Աբրահամյանը նշել է, որ առաջին եւ երկրորդ փուլերում ընտրողների ակտիվության առումով էական տարբերություն չկա: