Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հաստատել է 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, համախմբված պետբյուջեի եկամուտները պլանավորվում է սահմանել 1 տրիլիոն 59 մլրդ դրամի մակարդակում, ծախսերը` 1 տրիլիոն 183 մլրդ դրամի, իսկ դեֆիցիտը` 124 մլրդ դրամի:
Միաժամանակ, համայնքների բյուջեն եկամուտների գծով կկազմի 97,5 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով` 101,7 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 4,2 մլրդ դրամ:
Գնաճի 12-ամսյա ցուցանիշը կսահմանվի 4 +_ 1,5 տոկոսի մակարդակում, դեֆիցիտը` 2,6 տոկոսի, տնտեսական աճը` 6 տոկոսի, միաժամանակ 2012-ի տվյալներով տնտեսական աճը կլինի 7 տոկոսի սահմաններում:






