AM
27 Սեպտեմբեր 2012 - 12:17 AMT

2013-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հաստատել է «Նվազագույն ամսական աշխատավարջի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոփոխությունները նախատեսում են նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 35 հազար դրամ:

Ներկա պահին Հայատանում նվազագույն աշխատավարձը կազմում է 32.5 հազար դրամ:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից:

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին բացասական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծին, որը նախապատրաստվել էր խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինագծում նախատեսվում է այժմ գործող 32 500 դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն այն սահմանել 72 500 դրամի մակարդակում: