Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 27-ին հինգշաբթի օրվա վաճառքի տվյալներով աճել են 1,8-2,1 տոկոսի սահմաններում Իսպանիայի կողմից հաջորդ տարվա բյուջեի հաստատման և Չինաստանում տնտեսության խթանման նոր միջոցների մասին հաղորդագրությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները:
WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների փակմանը բարձրացել է 1,87 դոլարով կամ 2,1 տոկոսով` մինչև 91,85 դոլար մեկ բարելի համար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 1.97 դոլարով կամ 1.8 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 112.01 դոլար:
Իսպանական կառավարությունը հինգշաբթի օրը հաստատել է 2013-ի երկրի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ՀՆԱ նվազում 0,5 տոկոսով:






