AM
25 July 2003 - 14:47 AMT

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթաջի նախագահայությամբ ԱՄՆ-ում կայացած ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի նիստում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում, «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով ենթախումբը բազմակողմանի քննարկումներ է անցկացրել եւ պայմանավորվել է այդ տարածաշրջաններում զարգացման աջակցությանն ուղղված կոնկրետ առաջարկների վրա աշխատելու մասին»: Ռուսաստանյան եւ ամերիկյան պատվիրակությունները հատկանշել են նաեւ աբխազական հակամարտության կարգավորմանն աջակցելու իրենց ձգտումը: