AM
28 September 2012 - 15:52 AMT

Facebook-ը ներկայացնում է իրական նվերների ծառայությունը

Facebook սոցկայքը ներկայացրել է նոր ծառայություն, որի միջոցով օգտագործողները կարող են միմյանց նյութական նվերներ մատուցել: Facebook Gifts անունը կրող ծառայության նկարագրությունը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին` սոցկայքի բլոգում:

Օգտագործողը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել, թե ինչ տեսք ունի այն, ընտրել գույնը, չափը կամ համը, նշել հասցեն, որով պետք է այն հասցնել: Facebook-ը նշում է, որ նվերը կհասցվի «մի քանի օրվա ընթացքում»:

Facebook-նառաջարկում է ավելի քան 100 գործընկերների ապրանքներ, գրում է All Things Digital-ը: