AM
29 Սեպտեմբեր 2012 - 13:07 AMT

ՀԾԿՀ նախագահ. Հայաստանում գազի գինը կվերանայվի

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀՀ խորհրդարանում 2011թ բյուջեի կատարման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում գազի գինը կվերանայվի: Պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչ գների պետք է սպասեն սպառողները, Նազարյանը հայտարարել է, որ դժվարանում է ինչ-որ հստակ պատասխան տալ` սակագների ձևավորման համատեքստում բազմաթիվ անորոշ հարցերի առկայության պատճառով:

Ըստ նրա, գազի սակագնի վերաբերյալ հարցը կքննարկվի «հանրության մասնակցությամբ», հենց որ «ՀայՌուսգազարդը» կներկայցնի համապատասխան հայտը: