AM
5 March 2003 - 15:55 AMT

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հույս է ներշնչում, որ երկրում, վերջապես, կհաստատվի օրինական իշխանություն: Այդ մասին իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել նախագահի նախկին թեկնածու, Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, իրեն քաջ հայտնի է ինչպես առաջին փուլում, այնպես էլ այսօր ընթացող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների մասին: Ամեն դեպքում, բնակչության ակտիվությունն օգնում է ակնկալել երկրում օրինական իշխանության հաստատում, ընդգծել է Վ.Մանուկյանը: