AM
1 Հոկտեմբեր 2012 - 11:23 AMT

Բակո Սահակյան. Հայաստանի բանկերը կարևոր դեր են խաղում Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: