AM
2 Հոկտեմբեր 2012 - 05:35 AMT

«168 ժամ». Վարդան Ղուկասյանին պարտադրել են դիմում ներկայացնել և ազատել քաղաքապետի պաշտոնը

Թերթը գրում է, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Սակայն վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել և, թերթի տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար: «Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 9-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը`Վ. Ղուկասյանը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի՝ Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել»,-գրում է թերթը: