«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ անդրադառնալով Washington Post և Al Jazeera լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ և արևմտամետ ֆիգուր լինելով, «Առավոտ»-ին ասել է. «Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև արեմտամետ գործիչ լինելու որևէ հանգամանք չեմ տեսնում: Ընդհակառակը՝ տեսնամ եմ, որ Օսկանյանի նկատմամբ կարելի էր այլ քրեական գործեր հարացել, եթե հանրապետության դատախազությանը հետևեր մամուլում տարիներ առաջ տպված մի հոդվածի, որը լուրջ փաստացի նյութ էր պարունակում, և որը ոչ մի կերպ այդպես էլ պարոն Օսկանյանի կողմից չհերքվեց:
Հոդվածը կոչվում էր «Մարտի 1-ի քոմփլիմենթար պարտակողը»: Washington Post թերթում կարելի է նաև համապատասխան վարձավճարով հոդվածներ գրել: Չգիտեմ՝ ով է գրել, ինչ փաստացի նյութերի հիման վրա է այդպիսի եզրահանգամների եկել» :






