ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին այսօր չէին թույլատրում քվեարկել դիվանագիտական անձնագրով: Ինչպես հայտարարել են Գ Հարությունյանին իր բնակավայրի ընտրական տեղամասում, քվեարկություն դիվանագիտական անձնագրով օրենքով չի նախատեսվում: Մինչդեռ առաջին փուլում Գ.Հարությունյանը քվեարկել է նույն փաստաթղթով առանց որեւէ խոչընդոտի: Հանգամանքների պարզաբանումից հետո, ՍԴ ղեկավարին թույլ են տվել քվեարկել այն պայմանով, որ նա կուղարկի քաղաքացիական անձնագիրը «համապատասխան տվյալները գրանցելու համար»: Ինչպես քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է Գ.Հարությունյանը, «այս անգամ ընտրական հանձնաժողովի անդամները ավելի զգոն էին, քան առաջին փուլում»: