Հաքերային հարձակում է կատարվել Սպիտակ տան համակարգչային համակարգի վրա, սակայն այն հաջողությամբ կասեցվել է և տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:
Հարձակումը, որը Սպիտակ տան մասնագետները ժամանակին նկատել և կասեցրել են, կատարվել է ծրագրի գաղտնազերծված մասի միջոցով: Կիբերհարձակման ժամանակ կիրառվել է «ուղղորդված ֆիշինգի» տեխնիկան, որը ենթադրում է կեղծ էլեկտրոնային նամակների տարածում, հայտնում է AP-ին, իր աղբյուրների վրա հղումով:
Ըստ The Washington Free Beacon-ի, հաքերների խումբը կապված է Չինաստանի կառավարության հետ: