AM
5 March 2003 - 13:15 AMT

ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԸ ԱՅՍՕՐ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՎ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնը այսօր մտադիր է այցելել առավելագույն քանակով Հայաստանի ընտրատեղամասեր: Այդ մասին ԵԽԽՎ նախկին նախագահը հայտարարել է այսօր լրագրողներին ընտրատեղամասերից մեկում: Նա ընդգծել է, որ առայժմ լուրջ խախտումներ չեն գրանցվել: «Ընտրությունների օրվա առավոտը բոլոր երկրներում հանգիստ է լինում, սակայն ես չեմ կարծում, որ ինչ-որ խնդիրներ կառաջանան»,-ասել է Ռասսել-Ջոնսթոնը: