AM
2 Հոկտեմբեր 2012 - 15:44 AMT

ԵՀ. Եվրոպայի միջուկային օբյեկտների անվտանգությունում անհրաժեշտ է ներդնել 25 մլրդ եվրո

Եվրոպական միջուկային օբյեկտների անվտանգությունում անհրաժեշտ է ներդնել 10-25 մլրդ եվրո: Այս մասին վկայում է Եվրահանձնաժողովի փորձագետների նախնական զեկույցը, որն ուղղված է նախորդ տարի ճապոնական ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի ռիսկերը կանխելու և բացառելու նպատակներով, հաղորդում է Reuters-ը:

Զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի 2012թ հոկտեմբերի 4-ին: Ավելի ուշ այս ամիսզեկույցը կներկայացվի ԵՄ էներգետիկայի նախարարների քննարկմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

ԵՀ նախնական զեկույցում ընդգծվում է, որ անցկացված սթրես-թեստերը ապագայում օբյեկտներում անվտանգության մակարդակի վերահսկողության պարբերական միջոց կդառնան: