AM
3 Հոկտեմբեր 2012 - 10:02 AMT

Գալիք եռամսյակում ներդրումներ կկատարի արդյունաբերության և առևտրի ոլորտների ընկերությունների 30 տոկոսը

2012թ. երկրորդ եռամսյակի համեմատ (28,4 տոկոս) ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների տեսակարար կշիռը նվազել է: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ Տնտեսական ակտիվության ինդեքսի ու Գործարար միջավայրի ինդեքսի վերաբերյալ 2012թ. երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ: Ընթացիկ եռամսյակում հարցված ընկերությունների 26,5 տոկոսն է կատարելու ներդրումներ: Միաժամանակ, հաշվետվության մեջ ասվում է, որ ընկերությունների փաստացի ցուցանիշը, որոնք ներդրումներ են կատարել երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է և կազմում է 25,7 տոկոս:

Նշենք, որ ըստ էկոնոմիկայի ոլորտների գրանցվել է ներդրումների տատանողական դինամիկա: Գալիք եռամսյակում ներդրումների իրականացում է պլանավորվում արդյունաբերության և առևտրի ոլորտների մոտ 30 տոկոս ընկերություններում: Ընդ որում երրորդ եռամսյակում փաստացի իրականացված ներդրումների մեծ մասը նույնպես արվել է այդ ոլորտներում: