AM
3 Հոկտեմբեր 2012 - 14:05 AMT

«Ինգոգոսստրախը» մտադիր է ավելացնել «Ինգո Արմենիայի» կանոնադրական կապիտալը 700 մլն դրամով

Հաջորդ շաբաթ կայանալիք բաժնետերերի ժողովի ավարտին «Ինգոգոսստրախ» ընկերությունը մտադիր է ավելացնել «Ինգո Արմենիայի» կանոնադրական կապիտալը 700 մլն դրամով: Այդ մասին հոկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր «Ինգո Արմենիայի» հոբելյանին, հայտարարել է ընկերության խորհրդի նախագահ, «Ինգոգոսստրախ» ընկերության փոխնախագահ Տատյանա Կայգորոդովան:

Ըստ նրա, «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն «Ինգո» խմբի ընկերություններից ամենահաջողակներից մեկն է՝ ընկերությունը վերջին 3-5 տարում ավելացրել է իր մուտքերը 5 անգամ: «2012թ. ավարտին մենք ակնկալում ենք 2,9 մլրդ դրամի ցուցանիշ, ինչը բավական մեծ գումար է հետխորհրդային երկրների համար, և երկրորդն է Ուկրաինայի ցուցանիշից հետո»,-ասել է նա:

Իր հերթին «Ինգոգոսստրախ» ընկերության ներդրումների վարչության պետ Ալեքսանդր Իլյաշենկոն հավելեց, որ ներդրումներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, «որն աշխատելու է հաճախորդի համար» և ապահովելու է ՏՏ արդիական բազան:

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ. որպես ապահովագրական «Էֆես» ՓԲԸ-ն: 2003թ. դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերեց ռուսական «Ինգոսստրախը», որից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ՓԲԸ, որի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է Լևոն Ալթունյանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ: