2012թ հոկտեմբերի 24-26-ը Երևանում տեղի կունենա միջոցառում, որը նշանավորում է ՀՀ կառավարության շենքում EXPO-RUSSIA ARMENIA ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսի 5-րդ տարեդարձը: Հոբելյանական միջոցառման ընթացքում մեր երկրների առաջատար ընկերությունները կներկայացնեն էներգետիկայի, հեռահաղորդակցման, ապահովագրման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում գրանցած նորարարական նվաճումները:
Ցուցահանդեսի հագեցած աշխատանքային ծրագիրը հաշվի է առնում Հարավային Կովկասում սոցիալական իրավիճակի և տնտեսական կոնյուկտուրայի առանձնահատկությունները: Երևանյան առաջին բիզնես-համագումարի շրջանակներում նախատեսվում են կլոր սեղաններ տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական ռեսուրսների, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններում, ինչպես նաև հանդիպումներ ավանդաբար Ռուսաստանի հետ համագործակցող Հայաստանի ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում:
Այս միջպետական միջոցառման աճող նշանակալիության հետևանքով տարեց տարի ավելանում է դրա մասնակիցների թիվը: Հոբելյանական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 արդյունաբերական ձեռնարկություններ Ռուսաստանի 35 շրջաններից և Հայաստանի բազմաթիվ ընկերություններ:
«EXPO-RUSSIA ARMENIA 2012» ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Արտասահման-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումն անցկացում է Ռուսաստանի ԱԱՊ, ՌԴ Պետդումայի, Ռուսաստանի ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների և կառավարության, ՀՀ ԱԺ-ի և երկու երկրների մի շարք գործարար շրջանների բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի բարձր կարգավիճակի մասին վկայությունն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը բացման հանդիսավոր արարողությանը:






