Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը չի քննարկվում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին կառավարության հոկտեմբերի 4-ի նիստից հետո: Նախարարը նշել է, որ նախարարությունը ևս ահազանգեր ստացել է այդ մասին: «Եթե հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների բարձրացման հարցը քննարկվի, մենք կհայտնենք դրա մասին»,-ասել է տրանսպորտի և կապի նախարարը:
Վերջերս հանրության շրջանում լուրեր են շրջանառվում հասարակական տրանսպորտի ուղեվարձի հնարավոր բարձրացման վերաբերյալ, ինչը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ:






