AM
4 Հոկտեմբեր 2012 - 10:21 AMT

Այս տարի «ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդես»-ին կմասնակցեն մոտ 130 ընկերություններ

Այս տարի հոկտեմբերի 5-7 անցկացվող «ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդես»-ին կմասնակցեն մոտ 130 հայաստանյան և արտասահմանյան ընկերությւոններ:

Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը նշեց, որ այս տարի ցուցահանդեսի կարգախոսն է «Տոն տեխնոլոգիական հայության համար». «Այս տարվա համար ակնկալիքները հիմնականում կապված են այցելուների թվի մեծացման հետ, հույս ունենք, որ 30-40 տոկոսով կավելանա այցելուների թիվը »:

ԻՏՁՄ նախագահը նշեց նաև, որ ԴիջիԹեքն այս տարի ուղեկցվելու է բազմաթիվ այլ միջոցառումներով` The world of engineering ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ArmRobotics և բազմաթիվ այլ միջոցառումներ:

ԴիջիԹեքն անցկացվելու է հոկտեմբերի 5-7-ը Երևանի մաթեմատիկաիակն մեքենաննաերի գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան):

Ցուցահանդեսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերը ԱՄՆ ՄԶԳ «ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: