AM
25 July 2003 - 15:14 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոանա Պրոկոպովիչն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` մտահոգություն արտահայտելով Ադրբեջանում նախընտրական իրավիճակի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արնմինֆո» գործակալությունը, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշված են Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընդդիմության թեկնածուների չգրանցման եւ նրանց կողմնակիցների ձերբակալման փաստերը: «Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնությունների առնչությամբ եւ կոչ ենք անում նրանց վերջ տալ ընդդիմադիր առաջնորդների եւ նրանց կողմնակիցների հետապնդումներին»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: