Հայ գործարարները պահանջում են Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունների հավասարություն, ազատ շուկա, հայտարարել է Հայաստանի Արդունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի ընթացքում:
Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի գործարարներն արդեն երկրորդ տարին փորձում են ցույց տալ համաշխարհային հանրությանը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը և ապագա հեռանկարները: «Մենք համառ ենք մեր նպատակներում, սակայն Թուրքիայի իշխանությունները ոչ մի քայլ չեն ցանկանում ընդառաջ գնալ գործարարների ցանկությանը»,- ասել է նա:
Չնայած փակ սահմաններին և Թուրքիայի կողմից հայկական ապրանքների ներմուծման էմբարգոյին, հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները շարունակել են զարգանալ, աճել են Հայաստանում ներդրումները, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտում ստեղծվել են թուրքական կապիտալով ընկերություններ նաև այլ երկրներում: «Մենք հանգել ենք հետևության, որ, չնայած արգելքներին, մենք պետք է համոզենք իշխանություններին, որպեսզի այն, ինչ կա գործնականում, ընդունվի և օրինականացվի, որքան կարելի է աչք փակել»,- հայտարարել է նա:
Իր հերթին Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի (TABDC) համահիմնադիր Նոյան Սոյակը Նոյան Սոյակը հավելել է, որ հսկայական պոտենցիալ կա հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման միջև: Ւսկ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխությունը հաճախ հանգեցնում է նրան, որ բեռները ստիպված են կանգնել շաբաթներով, ավելին, մաքսային ձևակերպման ժամանակ հայկական ապրանքների վրա արդեն նշվում է Վրաստան, այլ ոչ թե Հայաստան, սակայն հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի ապրանքը ձևակերպվի որպես հայկական: «Մենք ցանկանում ենք մեղմացնել Թուրքիայի կողմից էմբարգոն և Հայաստանից Թուրքիա արտահանումը հասցնել մինչև 15 տոկոսի, այն դեպքում, երբ Թուրքիայից Հայաստան արտահանումը 2011-ի տվյալներով կազմել է 240 մլն դոլար»,- ասել է նա:
Համաժողովի կազմակերպիչնեն են Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկերն է նաև Բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհուրդը:
Արդյունաբերողների և գործարարների միությունը հրավիրել է ավելի քան 50 ձեռնարկատերերի Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը և այլն: Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև դրանց հեռանկարները, կամփոփեն բիզնես-համագործակցության արդյունքները:






