AM
5 Հոկտեմբեր 2012 - 09:07 AMT

Նավթն էժանանում է ԱՄՆ-ում զբաղվածության մասին տվյալների նախաշեմին

Նավթն էժանանում է, բայց շաբաթվա տվյալներով գները գրեթե չեն փոխվում Մերձավոր Արևելքում լարվածության և համաշխարհային տնտեսության աճի համար մտավախությունների ֆոնին:

Brent նավթն էժանացել է 0.43 դոլարով` մինչև մեկ բարելի համար 112.15 դոլար, իսկ WTI նավթը` 0.49 դոլարով` մինչև մեկ բարելի համար 91.22 դոլար:

Շաբաթվա կեսին գները նվազել են 3-4 տոկոսով Չինաստանում և եվրագոտում արտադրական ակտիվության թույլ ցուցանիշների պատճառով: Հաջորդ կարևոր իրադարձությունը կդառնա ուրբաթ օրը ԱՄՆ-ում սեպտեմբեր ամսին զբաղվածության մասին հաշվետվությունը:

Ռոյթերսի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով, աշխատատեղերի թիվն աճել է 113.000-ով, գործազրկությունը հասել է 8.2 տոկոսի:

Եվրամիությունը մտադիր է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները` արգելելով իրանական գազի ներկրումը, հոկտեմբերի 4-ին հաղորդել են եվրոպական դիվանագետները: