Հոկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Միաժամանակ, հոկտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,56 դրամ` հոկտեմբերի 4-ի համեմատ կրճատվելով 0,82 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530,24 դրամ` ավելանալով 1,59 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04 կետով` կազմելով 13,17 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:






