AM
8 Հոկտեմբեր 2012 - 08:17 AMT

Իսպանիայի 56 քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր խնայողության միջոցների դեմ

Իսպանիայի 56 քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր` պահանջելով թույլ չտալ բյուջետային կրճատումների աճը:

Դրանց մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ, ովքեր դժգոհ են կառավարության տնտեսական բարեփոխումների ընթացքից, հաղորդում է Associated Press-ը:

Շուրջ 20 հազար մարդիկ անցել են Մադրիդի կենտրոնական փողոցներով, հավաքվածները ներկայացրել են 150 քաղաքային արհմիություններ, որոնք պահանջել են դադարեցնել բյուջետային կրճատումները, քանի որ դրանք հրահրում են վերջին երեք տարում ճնշումների երկրորդ ալիքը:

Արհմիությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են համազգային գործադուլ անցկացնել, եթե կառավարությունն անտեսի նրանց պահանջները: Նախնական տվյալներով, այն կարող է տեղի ունենալ նոյեմբերի 14-ին:

Միջազգային վարկատուներն արդեն հանդես են եկել երկրին մինչև 100 մլրդ եվրո վարկ տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությամբ, սակայն կառավարությունը նրանց դեռ պաշտոնական հարցում չի ուղարկել, հաղորդում է ՌԲԿ-ն: