AM
9 Հոկտեմբեր 2012 - 09:51 AMT

ԱՄՀ. Եվրոյի գոտու ճգնաժամը բացասաբար կազդի ԱՊՀ երկրների ՀՆԱ աճի վրա

ՀՆԱ աճը ԱՊՀ երկրներում 2012թ. ավելի դանդաղ կլինի, քան կանխատեսվում էր՝ ճգնաժամ ապրող Եվրոպայի ազդեցության և հումքի գների աստիճանական անկման պատճառով, հոկտեմբերի 9-ին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՀ-ն:

Ընդհանուր համաշխարհային անորոշությունը և եվրոյի գոտու պարտքային ճգնաժամը, որը ԱՊՀ կարևորագույն առևտրային գործընկերն է, կդանդաղեցնեն աճը մինչև 4 տոկոս 2012թ., ինչը քիչ է հուլիսի կանխատեսումից 4,1 տոկոսով և գրեթե 1 տոկոսային կետով նվազ է 2011թ. աճից, ասվում է World Economic Outlook կիսամյակի հաշվետվության մեջ:

Ֆինանսական իրավիճակը վատթարացել է ԱՊՀ երեք խոշորագույն երկրներում՝ ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՆԱ աճը Հայաստանում 2012 և 2013թթ. կարող է կազմել 3,9 տոկոս և 4 տոկոս համապատասխանաբար: ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում կանխատեսվում է, որ գնաճը Հայաստանում 2012թ. կկազմի 2,8 տոկոս, իսկ 2013թ.՝ 4,2 տոկոս: Բացի այդ, գործազրկության մակարդակը Հայաստանում, ինչպես ասվում է ԱՄՀ զեկույցում, 2012թ. անփոփոխ կմնա 2011թ. համեմատ և կկազմի 19 տոկոս, իսկ 2013թ. կկրճատվի մինչև 18,5 տոկոս:

Նավթի, գազի, և այլ հումքի արտահանումից մեծ կախվածության պատճառով ԱՊՀ երկրների համար վտանգավոր է հումքի գների ցանկացած նվազում:

Կարևոր է աջակցել Ռուսաստանում աճի պահպանմանը, քանի որ իրավիճակն այդ երկրում ազդում է ԱՊՀ բոլոր երկրների վրա, ասվում է ԱՄՀ զեկույցում: