AM
9 Հոկտեմբեր 2012 - 11:21 AMT

Նավթի համաշխարհային գներն աճում են երեք վերջին առևտրային շրջաններում նվազումից հետո

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 9-ին բարձրանում են երեք վերջին առևտրային շրջանների ընթացքում նվազումից հետո, որը կապված է եղել ներդրողների մտավախությունների հետ այն առիթով, որ համաշխարհային տնտեսության, մասնավորապես ԱՄՆ, տնտեսության տեմպերի դանդաղումը կհանգեցնի հումքի պահանջարկի նվազեցմանը, վկայում են բորսաների տվյալները:

WTI տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.77 դոլարով կամ 0.86 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 90.10 դոլար: Brent տեսակի հյուսիծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,82 դոլարով կամ 0,73 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 112,64 դոլար:

Միաժամանակ, «սև ոսկու» արժեքի աճը զսպում են ԱՄՀ նորությունները, որը նվազեցրել է 2012-2013թթ. համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ կանխատեսումը: