Այսօր ուղիղ ժամը 8-ին Հայաստանի ողջ տարածքում բացվել են բոլոր 1865 ընտրական տեղամասերը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, քվեարկության ընթացքին հետեւող միջազգային դիտորդները նշում են, որ ընտրություններն առայժմ անցնում են առանց միջադեպերի: Ընտրությունների երկրորդ փուլը կավարտվի ժամը 20:00-ին: Քվեարկության նախնական տվյալները պետք է հրապարակվեն ընտրական գործընթացի ավարտից 28 ժամ հետո, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն 72 ժամ անց: Բողոքների առկայության դեպքում վերջնական արդյունքների հրապարակման համար կպահանջվի եւս 6 օր:Հիշեցնենք, որ երկրորդ փուլում Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում են երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: