AM
10 Հոկտեմբեր 2012 - 08:16 AMT

ԴՊՀ-ն կանցկացնի ԱՄՆ խոշորագույն բանկերի սթրես-թեստեր

ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի ղեկավարությունը մտադիր է անցկացնել խոշորագույն ամերիկյան բանկերի սթրես-թեստեր: Միջոցառումը կազմված կլինի երկու փուլերից, առաջին փուլում կազմակերպությունն ինքնուրույն կանցկացնի ստուգում, երկրորդ փուլում բանկերը կզբաղվեն ԴՊՀ կողմից մշակված սցենարների ինքնաստուգմամբ: Այդ մասին տեղեկատվությունը պարունակվում է ԴՊՀ հայտարարությունում:

Առաջին փուլում ծրագրով կանցնեն 19 վարկային կազմակերպություններ, որոնք 2009-ից մասնակցում են Կապիտալի գնահատման ծրագրին: Թեստերը կգործարկվեն մինչև նոյեմբերի վերջ, դրանց արդյունքները կհրապարակվեն 2013-ի մարտին:

Թեստերի երկրորդ ալիքը կանցկացվի 2013-ի աշնանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Սթրես-թեստերի անցկացումն առանցքային միջոցառում է երաշխիքներ ստանալու համար, որ վարկային կազմակերպությունները բավականաչափ պաշարներ ունեն ինչպես բանկային հատվածի համար հետևանքները հաղթահարելու համար, այնպես էլ ողջ տնտեսության»,- զեկույցում նշել է ԴՊՀ կառավարիչների խորհրդի անդամ Դանիել Տարուլլոն: