AM
5 March 2003 - 11:51 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Այսօր Հայաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետության ընտրազանգվածը պետք է ընտրություն կատարի Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Ինչպես հայտնի է, փետրվարի 19-ին քվեարկության առաջին փուլի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հավաքել էր ընտրողների ձայների 49,5 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանը` 28,2 տոկոսը: Այսօր, ինչպես եւ փետրվարի 19-ին, քվեարկության երկրորդ փուլի ընթացքին կհետեւեն ավելի քան 5 հազար հայրենական եւ միջազգային դիտորդներ, այդ թվում` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը, ԵԱՀԿ դիտորդները, ԱՊՀ դիտորդական առաքելության եւ ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի անդամները: Հայաստանի լրագրողներից բացի քվեարկությունը կլուսաբանեն օտարերկրյա ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Ընտրությունների օրը հասարակական կարգի պահպանումը կիրականացնեն 10 հազար ոստիկաններ: