AM
10 Հոկտեմբեր 2012 - 07:56 AMT

Վարչապետը անթույլատրելի է համարում պետական միջոցների փոշիացումը դպրոցաշինության ոլորտում

Շինարարության ոլորտում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ շուրջ 200 մլն դրամ Հայաստանի պետբյուջեից «փոշիացվել է»: Այդ մասին, բացելով Հայաստանի կառավարության նիստը, հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ այցելել է Շիրակի մարզ, որտեղ պետյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի վերանորոգման համար, որը գտնվում է վթարայնության երրորդ աստիճանում: «Այդ ծախսերը մենք անիմաստ ենք անում, նման իրավիճակ է նաև Մասիսի թիվ 5 դպրոցում»,-ասել է նա: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այդ գործերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Վարչապետն ընդգծել է նաև, որ «մինչ օրս մենք բավարարվում էինք միայն հանձնարարականներով, այժմ մեղավորները անձնական պատասխանատվություն կկրեն»: