Դոլարի փոխարժեքը համաշխարհային արտարժույթի նկատմամբ չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով գերազանցել է 80 կետ սահմանագիծը ներդրողների պահպանվող հոռետեսության ֆոնին` եվագոտու պարտքային ճգնաժամի շուտափույթ լուծման և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հեռանկարների վերաբերյալ, վկայում են սակարկությունների տվյալները:
Առևտրային նստաշրջանի վերջում դոլարի փոխարժեքը երկրների վեց արժույթների` ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների նկատմամբ աճել է մինչև 80,10 կետ երեքշաբթի օրը սակարկությունների փակման 79,97 կետի փոխարեն:
Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ մինչև 1,2876 դոլար մեկ եվրոյի համար 1,2885 դոլարից նախորդ սակարկությունների ավարտին:
Նախօրեին ԱՄՀ-ն հաղորդել է, որ 58 խոշորագույն եվրոպական բանկերը պետք է գալիք տարի վաճառեն 4,5 տրիլիոն դոլարի ակտիվներ, եթե քաղաքական գործիչները բավականաչափ միջոցներ չձեռնարկեն պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Միևնույն ժամանակ սահմանափակել են եվրոյի փոխարժեքի նվազումը չորեքշաբթի օրը դոլարի նկատմամբ եվրագոտուց մակրոտնտեսական տվյալների ֆոնին:






