ԱՄՆ-ում տնտեսության ակտիվությունը դեռ չափավոր ընդլայնվում է երկրի շրջանների մեծամասնությունում, սակայն թուլության օջախները և լարված շուկան խնդիր են մնում որոշ օղակների համար, վկայում է Դաշնային պահեստային համակարգի «Բեժ գիրքը»:
Սեպտեմբեր ամսվա «Բեժ գրքում», որը հիմնված է ԴՊՀ տարածաշրջանային բանկերի կողմից հավաքված տվյալների վրա, ասվում է, որ մի քանի շաբաթվա համար վարձակալման պայմանները գրեթե չեն փոխվել: Սակայն Նյու Յորքը և Չիկագոն ցույց են տվել իրադրության վատթարացում:
Դատելով ամեն ինչից, սպառողական ծախսերը դեռ պահպանվում են` չնայած աշխատանքի շուկայում հանդարտությանը:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը բարձր է մնում, թեև սեպտեմբերին անսպասելի կերպով 8,1 տոկոսից իջել է 7,8 տոկոսի, հաղորդում է Ռոյթերսը:






