AM
11 Հոկտեմբեր 2012 - 11:53 AMT

Առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունները ստացել են 500 մլն դրամ շահույթ

Առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական ընկերությունները ստացել են ավելի քան 500 մլն դրամ մաքուր շահույթ 2011-ի առաջին կիսամյակի 1,8 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են շուրջ 40 մլրդ դրամ, սեփական կապիտալը` ավելի քան 20 մլրդ դրամ:

Դրա հետ կապված նա հավելել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ: «Կիսամյակի տվյալներով լավ աճ է արձանագրվել ապահովագրության բոլոր տեսակներում, միաժամանակ, արձանագրվել է պարտադիր ապահովագրման մի փոքր նվազում»,- ասել է նա, նշելով, որ առաջին կիսամյակի արդյունքներով ԱՊՊԱ-ին բաժին է ընկել բոլոր սոցիալական վճարումների 40 տոկոսը:

2012-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել են 7 ապահովագրական ընկերություններ: