2012թ. ապրիլ-օգոստոսին բուժապահովագրության ընկերությունները սպասարկել են մոտ 30 000 հայտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնա¬կիցների ասոցացիա» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը:
Ըստ նրա, բուժապահովագրության ներդրումը պետծառայողների համար սոցփաթեթի շրջանակում հանգեցրեց նրան, որ ապահովագրական ընկերությունները սկսել են բավականին ակտիվ աշխատել ու որակյալ ծառայություններ տրամադրել: Այդ առնչությամբ Անդրանիկ Օհանջանյանը հավելել է, որ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը նշված շրջանում ընդամենը 24 բողոք է ստացել:
Ավելին, ինչպես ասել է մասնագետը, պետծառայողների մոտ 60 տոկոսը բուժապահովագրության համար ավելի շատ գումար է փոխանցում, քան նախատեսված է: «Դա վկայում է այն մասին, որ վստահություն կա բնակչության շրջանում այդ ծառայությունների ձեռք բերման համար»,-ասել է նա:
2012թ. հունվարից Հայաստանում սոցփաթեթ է գործում պետծառայողների և քաղծառայողների համար: Սոցփաթեթի շրջանակում յուրաքանրյուրին հատկացվոպ է 132 հազար դրամ:
Պարտադիր բուժապահովագրության համար նախատեսված է 52 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 3,8 մլն դրամ:






