Բջջայիններ արտադրող համաշխարհային առաջատար Samsung ընկերությունը այսօր ներկայացրել է նոր Galaxy S3 mini սմարթֆոնը: Այս մասին ասվում է այդ հարավկորեական ընկերության մամուլի հաղորդագրությունում:
4 դյույմանոց էկրանով ապարատն օգտագործում է Android օպերացիոն համակարգի նորագույն տարբերակը, որը հայտնի է որպես Jelly Bean:
«Այս սմարթֆոնը առավել պրակտիկ բջջայիններ նախընտրող օգտագործողների համար օպտիմալ տարբերակ է»,-նշվում է մամուլի հաղորդագրությունում:
5 մեգապիկսելանոց տեսախցիկով նորույթի գինը և այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Ի տարբերություն հիմնական սմարթֆոնի, նորույթի մարտկոցի տարողությունը ոչ թե 2100, այլ 1500 միլլիամպեր է, հաղորդում է ՌԲԿ-ն: