«Ծնողների աշխատավայր գալը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր երեխայի համար: Երեխաներին հրավիրել էին բանկ ցույց տալու, թե ինչպես են աշխատում նրանցծնողները, ինչպես է կազմակերպվում նրանց ամենօրյա աշխատանքը, այսինքն` հետևել այսպես ասած «իրական» աշխատանքին: Միջոցառման կազմակերպիչ` ԶԼՄ-ների հետ կապի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան նշեց, որ էքսկուրսիան ուներ մասնագիտական ուղղվածություն:
Ինչպես նշեց ԶԼՄ-ների հետ կապի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան, նախորդ անգամ երեխաները ծանոթացան գործառնական սրահի և դրամարկղային գործառնությունների բաժնի աշխատանքին:Մինչդեռ այս անգամ որոշեցինք ներկայացնել Վճարային քարտերի վարչությանաշխատանքը և ստացված գիտելիքների գործնական կիրառումը:
Երեխաներին պատմեցին, թե ինչպիսի քարտեր է թողարկում բանկը, որն է դրանց առավելությունըկանխիկ թղթադրամների առջև, ցույց տրվեց բանկոմատի ներքին կառուցվածքը, կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց պլաստիկ քարտերի, ինչպես նաև դրանց փորձնական նմուշի ինքնուրույն պատրաստման գործընթացը: Ամենատպավորիչ պահը` դա Բանկի նորաբացգլխամասային գրասենյակով կազմակերպված շրջայցն էր, որի ընթացքում երեխաներին հնարավորություն տրվեց լինել Բանկի Գլխավոր տնօրենի աշխատասենյակում,նստել նրա գրասեղանի մոտ` թեկուզ և մի վայրկյանով իրենց զգալով որպես ղեկավար»:
Միջոցառման ավարտին երեխաներին հանձնարարվեց տնային առաջադրանք`գրել շարադություն այն մասին, թե նրանք ինչ են տեսել բանկում, ինչն է ամենից շատ նրանցդուր եկել և ինչը` ոչ, ինչ առաջարկություններ ունեն:
«Լավագույն շարադրությունները, իհարկե, կպարգևատրվեն, իսկ առաջարկությունները` կքննարկվեն: Ինչպես ասումեն` «մանկան շուրթերից խոսում է ճշմարտությունը»: Հնարավոր է` ապագայում հենց այս երեխաներն են հասցնելու մեր բանկը նոանոր բարձունքների», – նշեց Ե.Մարկովան` ավարտելով իր ելույթը:






