AM
12 Հոկտեմբեր 2012 - 09:49 AMT

ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել են երկարաժամկետ պայմանագիր տնտեսության բոլոր ոլորտներում համագործակցության մասին

Տնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 12-ին, Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են երկու փաստաթուղթ` հանձնաժողովի նիստի արձանագրությունը և մինչև 2020-ը տնտեսության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ծրագիրը: Հայաստանի կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանը, իսկ ռուսական կողմից` ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Ինչպես պարզաբանել է Հայաստանի վարչապետը փաստաթղթի ստորագրումից հետո, երկարաժամկետ ծրագիրը ներառում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, դրանում արձանագրված են հարցեր, որոնք փոխշահավետ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաև ռազմավարությունը և դրա իրագործման միջոցառումները` դրված նպատակներին հասնելու համար: «Դա բավական համալիր ծրագիր է, որի վրա երկար ժամանակ աշխատել են ՀՀ և ՌԴ աշխատանքային խմբերը, և այսօր բոլոր կետերը քննարկվել և ներառվել դրա մեջ»,- հավելել է նա:

Նիստում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդի հարցեր առանց բացառության բոլոր ոլորտներում:

Հոկտեմբերի 13-ին Երևանում կկայանա նաև հայ-ռուսական երկրորդ տարածաշրջանային համաժողովը: Համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել ՌԴ 16 շրջանային պատվիրակություններ նահանգապետերի, տարբեր գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ: Այդ համաժողովի բոլոր մասնակիցները կայցելեն Հայաստանի մարզեր, որպեսզի տեղում ծանոթանան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունների հետ: Իսկ հոկտեմբերի 15-21-ին Հայաստանում տեղի կունենան Ռուսաց լեզվի օրեր: